Մեկնարկել է միջաֆղանական բանակցությունների հերթական փուլը

Մեկնարկել է միջաֆղանական բանակցությունների հերթական փուլը

Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է միջաֆղանական բանակցությունների հերթական փուլը՝ Աֆղանստանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջեւ։ Այս մասին հայտնում է Tolo News-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը եւ Աֆղանստանի հաշտեցման ազգային բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլլա Աբուդդալն մեկնելու էին Դոհա՝ «Թալիբանի» ներկայացուցիչների հետ բանակցելու։

Հայտնի է նաեւ, որ Քարզայը մինչեւ վերջին պահը չի ցանկացել գնալ եւ համաձայնել է մեկնել միայն վերջին պահին։