Հայտնի են դարձել մանրամասներ՝ Քսենյա Սոբչակի մասնակցությամբ ավտովթարից

Հայտնի են դարձել մանրամասներ՝ Քսենյա Սոբչակի մասնակցությամբ ավտովթարից

Հայտնի են դարձել մանրամասներ Սոչիում տեղի ունեցած ավտովթարից, որում հայտնի ռուս հեռուստահաղորդավար, լրագրող Քսենյա Սոբչակը բախվել էր մեկ այլ ավտոմեքենայի հետ։ Ըստ «Ռեգնում» լրատվական գործակալության հաղորդման, տեղի է ունեցել երկու մեքենաների ճակատային բախում։ Դեռեւս պարզ չէ, թե ով է վթարի մեղավորը։

Սոբչակի մեքենայում եղել է նաեւ նրա օգնականը եւ անվտանգության աշխատակիցը։ Մեքենան վարել է Սոբչակը։ Նա ամենայն հավանականությամբ գտնվել է վթարի վայրում։ Մյուս մեքենայում եղել է երեք մարդ։ Երկուսը, այդ թվում նաեւ վարորդը, զոհվել են։ Երրորդին հոսպիտալացրել են ծանր վիճակում։

Իրավապահները դեռեւս որեւէ կերպ չեն մեկնաբանում տեղի ունեցածը։ Սոբչակի մենեջերը նույնպես չի մեկնաբանել տեղի ունեցածը։