Փաթեթավորված պատրաստի սնունդը վնասակար կարող է լինել առողջության համար

Փաթեթավորված պատրաստի սնունդը վնասակար կարող է լինել առողջության համար

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ փաթեթավորված պատրաստի սննդամթերքը, կիսաֆաբրիկատներն ու ֆասթֆուդը կարող են լինել վտանգավոր մարդու օրգանիզմի համար, քանի որ պարունակում են պերֆտորոկտանուսուլֆոնային թթու։ Սրան հակառակ, չափազանց օգտակար են համարվել տնային պայմաններում պատրաստված մաքուր ուտելիքները։ Այս մասին հայտնում է MedicalXpress-ը։ Ավելի քան 10 հազար կամավորի մասնակցությամբ իրականացված գիտափորձերի ընթացքում նախ պարզվել է, թե կամավորները ինչ են կերել վերջին մեկ տարվա ընթացքում։ Ապա արդեն նրանք արյան փորձանմուշներ են հանձնել նշված նյութի պարունակությունը ստուգելու համար։ Այն դեպքում, երբ կամավորը իր սննդակարգի բաղադրության մեջ հիմնականում կիրառել է տան պատրաստած սնունդ, նշված թթվի պարունակությունը եղել է ցածր, իսկ նրանց մոտ, ովքեր հաճախ են կերել ֆասթ ֆուդ, կամ սնվել են ռեստորաններում կամ պիցերիաներում, նրանց մոտ նշված թթվի պարունակությունը եղել է նկատելիորեն բարձր։ ՊՖԱՍԹ-ն, ի դեպ, ըստ գիտնականների, կարող է նույնիսկ առաջացնել քաղցկեղ, վահանաձեւ գեղձի հիվանդություններ, իմունիտետի անկման հանգեցնել, կամ էլ բերել անպտղության։