Հայկական բրենդը՝ Միլանում

Հայկական բրենդը՝ Միլանում

Սեպտեմբերի 21֊ին Միլանի հեղինակավոր Վիսկոնտի Պալատում (Palazzo Visconti) տեղի ունեցավ «Էլսի Ֆէշն» նորաձեւության ցուցադրությունը։Ապրանքատեսակն արդեն 3֊րդ անընդմեջ ցուցադրությունն է ունենում Միլանի Նորաձեւության Շաբաթին։

Գարուն֊Ամառ 2020 հավաքածուն ներկայացվել է լյուքս դասի չինական ներքնազգեստի Մերրիջ (Merrige) բրենդի հետ համատեղ եւ արժանացել է հյուրերի բարձր գնահատանքին։ Ցուցադրությունը սկսվել է բալետային համարով՝ խորեոգրաֆ եւ աշխարհահռչակ Լա Սկալա թատրոնի բալերինա Աննա Օլխովայայի կատարմամբ։ Դիզայներ Լիանա Սարգսյանի եւ նախագծի կազմակերպիչ Տարիել Բիշարյանի նախաձեռնությամբ ընտրվել է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտությունը, թե՜ պարային համարի, թե՜ ամբողջ ցուցադրության համար (վերամշակվելով իտալացի հայտնի DJ La Fed֊ի կողմից):

Հյուրերի ցանկում են եղել Մարիո Բոզելլին (Միլանի Ներաձեւության Շաբաթի հիմնադիր, Իտալիայի Նորաձեւության Պալատի Պատվավոր Մախագահ), հեղինակավոր Vogue Italia ամսագրի լրագրողներ եւ լուսանլարիչներ, Իտալիայի Նորաձեւության պալատի լրագրողներ, աշխարհահռչակ բլոգերներ, ոճաբաններ, եւ իհարկե բայերներ։

Լիանա Սարգսյանը հայտնի անուն է Եվրոպայի նորաձեւության շրջանակներում։ 2017 թվակակից«Էլսի Ֆէշն»-ը հանդես է գալիս լավագույն ցուցադրություններով, թե՜ prêt-à-porter, թե՜ haute couture հավաքածուներով։ Վենետիկի 74-րդ կինոփառատոնի կարմիր գորգին Էլսի զգեստները կրել են ամերիկյան դերասանուհի Թիֆանի Բրաուերը եւ Էլնա֊Մարգրեթը` Բենթհայմի եւ Շտայնֆուրթի արքայադուստրը։