Լեւ Լեշչենկոն երաժշտական ողջույն է հղել՝ հիվանդասենյակից

Լեւ Լեշչենկոն երաժշտական ողջույն է հղել՝ հիվանդասենյակից

78-ամյա հայտնի խորհրդային երգիչ Լեւ Լեշչենկոն, ով ներկայումս գտնվում է հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ բուժման կուրս անցնելու համար, երաժշտական ողջույն է հղել իր երկրպագուներին՝ հենց հիվանդասենյակից տեսագրելով իր հայտնի «Նադեժդա» երգից մի հատված։

Նշենք, որ ավելի վաղ, Լեւ Լեշչենկոյի մշակութային հիմնադրամի ղեկավար Անդրեյ Գայդելը ֆլեշմոբ էր կազմակերպել, առաջարկելով որպեսզի ցանկացողները մի հատված երգեն Լեշչենկոյի հայտնի «Նադեժդա» երգից եւ ահա արտիստը միացել է այդպիսով այդ ֆլեշմոբին։ «Բոլորից շատ շնորհակալ եմ տնային ֆլեշմոբի համար։ Երբեք չէի կարող մտածել, որ դուք այդպես կհետաքրքրվեք եւ այսքան հիանալի կատարողներ կունենանք։ Ես հիմա չգիտեմ էլ, թե ինչպես եմ դուրս գալու բեմ, ինչ նոր բան եմ հորինելու»,- ասել է արտիստն իր տեսաուղերձում։