Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիայի սենատի՝ ԼՂ մասով ընդունված բանաձեւի հետ կապված

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիայի սենատի՝ ԼՂ մասով ընդունված բանաձեւի հետ կապված

Ֆրանսիայի Սենատի կողմից Ղարաբաղը ճանաչելու մասին կոչը զուրկ է ողջամտությունից եւ սահմանափակում է Ֆրանսիայի հնարավորությունները՝ մասնակցելու խնդրի կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։

Անկարայում կարծում են, որ այս քայլով Ֆրանսիան միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները ստորադասել է ներքաղաքական նպատակահարմարությանն ու ներքաղաքական պատկերացումներին։ Անկարայում նաեւ հայտարարել են, որ ընդունված բանաձեւը ցույց է տալիս, թե ինչու Մինսկի խումբը երեք տասնամյակ չկարոցավ կարգավորել խնդիրը։