Նեյմարն ու Մբապեն երբեք չեն հեռանա թիմից․ Նասեր ալ-Խելայիֆի

Նեյմարն ու Մբապեն երբեք չեն հեռանա թիմից․ Նասեր ալ-Խելայիֆի

«ՊՍԺ» նախագահ Նասեր ալ-Խելայիֆին հայտարարել է, որ թիմից Կիլիան Մբապեն եւ Նեյմարը երբեք չեն հեռանա։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «ՊՍԺ»-ն 2։1 հաշվով հաղթեց «Ատլանտային», երկրորդ խաղակեսի վերջում երկու գնդակ խփելով։ Գոլային մեկ փոխանցում կատարեց Նեյմարը։ «Նեյմարը հանդիպման լավագույն խաղացողն էր։ Նա հիանալի խաղ ցույց տվեց։ Մենք գտել են ֆուտբոլիստ, որը շատ բաներ փոխել է թիմում։ Նա եւ Մբապեն երբեք չեն հեռանա»,- ասել է ակումբի նախագահը։