Պատգամավորը պարզաբանում է պահանջում կոնսերվատորիայում ԼԳԲՏ-ականների խնջույքի մասին

Պատգամավորը պարզաբանում է պահանջում  կոնսերվատորիայում ԼԳԲՏ-ականների խնջույքի մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես հասկանում եմ, որ պետությունն իր օրենսդրական կարգավորումներով թույլ է տալիս ազատականություն, բայց այդ լիբերալիզմը հասարակության մեջ չպետք է վերափոխվի լկտիության և ամենաթողության: Ես չեմ ուզում հավատալ օրերս հրապարակված այն տեղեկությանն, ըստ որի՝ սատանիստների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների խնջույք է տեղի ունեցել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքում: Այդ մասին հարցում եմ ուղարկել համապատասխան գերատեսչություն:
Հ.Գ
Անհամբեր սպասում եմ պաշտոնական պատասխանի»։