Ընկերություն ունենալ այն պարագայում, երբ սեփական պետություն չունես, դառնում է անիմաստ․ ԳԳ-ի հիմնադիր

Ընկերություն ունենալ այն պարագայում, երբ սեփական պետություն չունես, դառնում է անիմաստ․ ԳԳ-ի հիմնադիր

Այսօր մենք մի իրավիճակում ենք, երբ իմ երազանքը դարձել է փոքր բան, քանի որ ընկերություն ունենալն այն պարագայում, երբ սեփական պետություն չունես, դառնում է անիմաստ։ Այսօր այստեղ ձեզ հետ գտնվելու իմաստն այն է, որ իմ օրինակով ուզում եմ ցույց տալ՝ մեր անձնական բարօրությունը շատ փոքր բան է՝ մեր ազգի, մեր պետականության բարօրության համեմատ: Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց GG ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը։

«Որքան շատ մարդ դա գիտակցի, այնքան ավելի շուտ մենք իրոք մեծ բաների կհասնենք։ Ես երազանք ունեի համաշխարհային մեծ ընկերություն ստեղծել, որը կնպաստեր Հայաստանի տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ավելացմանը, բայց տեսնում եք՝ ինչ իրավիճակում ենք հայտնվել»,- հավելեց նա։