Ադրբեջանիներին վրդովվեցրել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը

Ադրբեջանիներին վրդովվեցրել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը

Ադրբեջանական հասարակության եւ մամուլի վերաբերմունքից արդեն կարելի է որոշակի կարծիք կազմել հայ քաղաքական գործիչների մասին: Օրինակ, ադրբեջանցիները խիստ նեղվում են, երբ Հայաստանում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վերջինիս նրանք համարում են լեգիտիմ ղեկավար: Դե հասկանալի է, որ ադրբեջանցիներին համար Փաշինյանը ուղղակի պատմական նվեր է՝ ոսկե ձկնիկ, որն իրականացնում է իրենց երկար տարիների երազանքները: Ադրբեջանցիներն ատում են եւ խելագար են անվանում Ռքբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Դա էլ է հասկանալի, քանի որ նրանց ղեկավարման տարիները ուղղակի մղձավանջ էին իրենց համար: Ադրբեջանցիներն այդ տարիներին այն նույն վիճակում էին, որում հայտնվել ենք հիմա մենք:

Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելն ու Արցախ մեկնելը խիստ վրդովվեցրել է ադրբեջանցիներին: Ադրբեջանական մամուլը լծվել է ռուսաստանցի գործարարին սեւացնելու եւ վարկաբեկելու գործին: Այժմ ադրբեջանական մամուլում ակտիվորեն հոդվածներ են հրապարակվում, որոնցով Վարդանյանին ուզում են ներկայացնել նարկոբարոն, զենքի բիզնեսով զբաղվող, ֆինանսական կեղծարար, հարկերից խուսափող, փողեր լվացող, օֆշորներում իր թալանածը թաքցնող, մաքսանենգ եւ այլն: «Նրա ամբողջ երեսուն տարվա գործունեությունը որպես բանկիր և ֆինանսիստ վկայում է, որ նրա ավելի քան մեկ միլիարդ դոլար կապիտալը կուտակվել է դրամական միջոցների հանցավոր շրջանառության, կեղտոտ փողերի լվացմանը մասնակցելու, ինչպես նաև. որպես թմրամիջոցների և զենքի ապօրինի առևտուր։ Կառուցելով Ռուսաստանի առաջին ներդրումային բանկը՝ «Տրոյկա Դիալոգ»-ը և ստանալով բազմաթիվ ռուսական մրցանակներ և մրցանակներ «բարձր էթիկական չափանիշներին համապատասխան բիզնես վարելու համար»՝ Վարդանյանը միաժամանակ ստեղծեց օֆշորային ընկերությունների ընդարձակ համակարգ, որի միջոցով գաղտնի գումարներ էր փոխանցում ամենաազդեցիկ մարդկանց».- գրում է ադրբեջանական մեդիան:

Ադրբեջանցիները, որոնք «վառված են» նաեւ Նուբար Աֆեյանի՝ Արցախում ծավալած գործունեությունից, իրենց հրապարակումներում հիշատակում են նաեւ վերջինիս. «Վարդանյանը թալանել է և արտահանել Ղարաբաղի բնական պաշարները։ Նա դա արել է լիբանանյան, կանադական և ամերիկյան քաղաքացիություն ունեցող միլիարդատեր Նուբար Աֆեյանի հետ միասին»։ Այնուհետեւ ադրբեջանցի լրագրողը ակամայից բացահայտում է երկու գործարարներին չսիրելու բուն պատճառը.
«Այս «քաղցր զույգը», որը Մերձավոր Արևելքում հայտնի է որպես զենքի խոշոր առևտրականներ, ոչ միայն ակտիվորեն մասնակցել է Սիրիայի և Լիբանանի հայ ընտանիքների կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքների ապօրինի բնակեցմանը, այլև օգտագործելով միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական օգնությունը, նրանց ուղղորդել է եկեղեցիների, դպրոցների և հայկական հուշարձանների կառուցմանն ու վերականգնմանը, ինչպես նաև տխրահռչակ «Հայոց ցեղասպանության» քարոզմանը և Ադրբեջանի ու Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության վարկաբեկմանը»։

Վերջին պարբերությունը արդեն «գաղտնազերծում» է, թե ինչու են ադրբեջանցիներն ատում Վարդանյան- Աֆեյան «զույգին» եւ ինչու են սկսել սեւացնել Ռուբեն Վարդանյանին ու նրա աշխատած միլիոնները: