Ամերիկուհին հոթ-դոգ ուտելու նոր ռեկորդ է սահմանել

Ամերիկուհին հոթ-դոգ ուտելու նոր ռեկորդ է սահմանել

Ամերիկուհի Միկկի Սուդոն հոթ-դոգ ուտելու նոր ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Ռեկորդը սահմանվել է հոթ-դոգեր ուտելու ամենամյա Nathan's Famous Hot Dog Eating Contest մրցույթի ժամանակ, որը անցկացվում է Նյու-Յորքում, կանանց շրջանում։

Միկկին կարողացել է ուտել 48,5 հոթ-դոգ՝ 10 րոպեի ընթացքում։ Nathan's Famous Hot Dog Eating Contest-ը անցկացվում է ամեն տարի, Նյու-Յորքում՝ հուլիսի 4-ին, ԱՄՆ Անկախության օրը։ Նշենք, որ սկսած 2014 թվականից նա անփոփոխ հաղթողն է այս մրցույթում։ Անցյալ տարի նա կերել էր 41 հոթ-դոգ։