Փորձել է Պուտինին զանգահարել փետրվարի 24-ից

Փորձել է Պուտինին զանգահարել փետրվարի 24-ից

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը փորձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ հաստատել Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի օրվանից։

Այս մասին հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Կարճ պատասխանեմ, այո՛»,- ասել է Դյուժարիկն ի պատասխան այն հարցի, թե Գլխավոր քարտուղարը փորձել է արդյոք կապ հաստատել Ռուսաստանի նախագահի հետ Ուկրաինական ճգնաժամի ընթացքում։