Ճապոնիայում հերքել են «Ֆավիպիրավիրի» արդյունավետությունը՝ կորոնավիրուսի բուժման դեպքում

Ճապոնիայում հերքել են «Ֆավիպիրավիրի» արդյունավետությունը՝ կորոնավիրուսի բուժման դեպքում

Ճապոնացի մասնագետները ապացուցել են, որ գրիպի դեմ նախատեսված «Ֆավիպիրավիր» պրեպարատը չի համապատասխանում կորոնավիրուսի բուժման համար։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Հրապարակման մեջ նշվում է, որ «Ավիգան» պրեպարատը, որը հայտնի է նաեւ «Ֆավիպիրավիր» անունով, եւ արտադրված է Fujifilm Holdings Corp կողմից, ենթարկվել է կլինիկական հետազոտությունների, որի արդյունքում պարզվել է, որ այն հարմար պրեպարատ չէ կորոնավիրուսի բուժման համար։ Նշենք, որ դեռ հունվար ամսից ճապոնացի մասնագետները կասկածներ էին հայտնել այդ պրեպարատի՝ կորոնավիրուսի բուժման համար արդյունավետ լինելու մեջ։ Չնայած ճապոնացիների այս դիտարկումներին, ռուսական կողմը հայտարարել է, որ վերջինս հուսադրող արդյունքներ է տվել կորոնավիրուսի բուժման մեջ։