Թուրքիայի հետ բանակցությունները նման են ինքնասպանության

Թուրքիայի հետ բանակցությունները նման են ինքնասպանության

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․

«Այս իրավիճակում Թուրքիայի հետ բանակցությունները նման են ինքնասպանության։
Ամիսներ առաջ կապիտուլյանտ ռեժիմի ղեկավարը հարևան Վրաստանի միջոցով հանդիպում էր «մուրում» թուրքերից։
Այնուհետև նշեց, որ Թուրքիայից ստանում է «դրական ազդակներ»։
Եվ դա այն դեպքում, երբ թուրքական «բայրաքթարներն» ընդամենը 1 տարի առաջ հազարավոր հայորդիների զոհաբերման պատճառ դարձան։
Այսօր էլ պաշտոնական Անկարան բոլոր հնարավոր միջոցներով սատարում է Ադրբեջանի հանցագործ ռեժիմին։
Հայաստանի «իշխանությունն» իր հերթին փաստացի «ձեռքերը լվացել» է Արցախից, հրաժարվում է Շուշին ու Հադրութն օկուպացված համարել և մոռացության է տվել պահանջատիրության պայքարը։
Նման իրավիճակում հայ-թուրքական «բանակցությունները» չեն կարող սպասարկել Հայաստանի ու հայության շահերը։
Այն բացառապես թուրքական օրակարգի մաս է և կարող է հանգեցնել հերթական ու վերջնական կապիտուլյացիայի»։