Մենք աշխարհի երեսից վերանալու սպառնալիք ունենանք, իսկ չինացին՝ աշխարհը գրավելու

Մենք աշխարհի երեսից վերանալու սպառնալիք ունենանք, իսկ չինացին՝ աշխարհը գրավելու

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչու մենք պետք է մշտապես վատ ապրենք իսկ չինացին լավ, մենք պետք է կորուստներ ունենանք իսկ չինացին ձեռքբերումներ, մենք աշխարհի երեսից վերանալու սպառնալիք ունենանք իսկ չինացին՝ աշխարհը գրավելու: Պատասխանը ոչ երկրի չափերն են ոչ էլ ազգաբնակչության թվաքանակը:

Ամեն բան շատ պարզ է. Օրինակ հունիս 6-ից ցանկանում եմ 120քմ տարածքով բնակարանս կոսմետիկ վերանորոգել, կարծես գումարի խնդիր չկա, տեխնիկական խնդիրներն էլ հաղթահարված են՝ բնակարանն ամբողջությամբ դատարկված է, Բայց.

Մեկ շինանյութի մատակարարն է սխալ շինանյութ առաքում, մեկ խանութն է օրերը խառնում ու երկար սպասեցնում, մեկ մատակարարում է մի բան որ քո պատվիրածը չէ, մեկ արհեստավորին հարմար չէ որ գա աշխատանքի, մեկ արհեստավորը կա բայց նյութերը դեռ առաքված չեն և էսպես արդեն 64 օր....

Իսկ ինչ է անում չինացին, ընդամենը 15 օրում կառուցում է 30 հարկանի հյուրանոց: Տնտեսագիտական լեզվով ասած՝ չինացու ընդհանուր գործոնային արտադրողականությունը (TFP - Total Factor Productivity) մեզանից անգամներով մեծ է, ուստի սկզբում ներկայացրածս ամբողջովին օրինաչափ է»: