Սա դեռ սկիզբն է բոլոր անօրեն դատավարությունների, որ դեռ կհետևեն ձեզ խոստացված ապագայում

Սա դեռ սկիզբն է բոլոր անօրեն դատավարությունների, որ դեռ կհետևեն ձեզ խոստացված ապագայում

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հետաքրքիր է` ի՞նչ անուն կարելի է տալ այն դատավորին, ով ընդամենը տարիներ առաջ կալանավորման վճիռ կայացնելուց հետո ազատազրկման էր դատապարտել ներկայիս վարչապետ Փաշինյանին, իսկ հիմա մեկը մյուսի հետեւից քաղաքական ակնհայտ հրահանգավորված դատավարություններ է իրականացնում հասարակական քաղաքական գործիչների հանդեպ, որոնց ընթացքում ընդդիմադիր գործիչը դատի ժամանակ մահանում է, մյուսն ակնհայտ առողջական խնդիրներ ունենալով հանդերձ` կալանքից ազատվելուց ընդամենը 5 օր հետո նորից կալանավորվում է ևս 3 ամսով։ Այո, Չալաբյանին կալանավորեցին կրկին, և սա այն դեպքում, երբ մեղադրող կողմը` հանձին դատախազի, բավարարվում էին գրավի կիրառմամբ։ Սա դեռ սկիզբն է բոլոր անօրեն դատավարությունների, որ դեռ կհետևեն ձեզ խոստացված ապագայում, քանի այս իշխանությունն իր աթոռը պահելու կենսական նպատակ է հետապնդում։ Իսկ դուք շարունակեք լուռ հետևել, քանի դեռ «դանակը» ձեր ոսկրին չի հասել։

Եթե կար ժամանակ, որ մտածում էինք, թե Հայաստանում դատարաններն անարդար են, հիմա աննախադեպ ապօրինություններով և հրահանգավորումներով «խամաճիկային արդարադատություն» են իրականացնում, Նիկոլ Փաշինյանը վկա, հանձին դատախազի, բավարարվում էին գրավով։ Եվ սա դեռ սկիզբն է բոլոր անօրեն դատավարությունների, որ դեռ կհետևեն ձեզ խոստացված ապագայում, քանի այս իշխանությունն իր աթոռը պահելու կենսական նպատակ է հետապնդում։ Իսկ դուք շարունակեք լուռ հետևել, քանի դեռ «դանակը» ձեր ոսկրին չի հասել»։