Թրամփը Փելոսիին «խելագար» է անվանել

Թրամփը Փելոսիին «խելագար» է անվանել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Թայվան, գրում է Sky News-ը։ Պետության նախկին ղեկավարը Փելոսիին «խելագար» է անվանել՝ հավելելով, որ քաղաքական գործչի գործողությունները ոչ մի լավ բանով չեն ավարտվի։

«Նա միշտ ոչ այլ ինչ է, քան փորձանք: Որևէ բան, որ նա անում է, լավ չի ավարտվում»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Փելոսիի այցը Թայվան ցույց է տալիս Վաշինգտոնի կողմից դաշնակիցներին և գործընկերների իրավունքների անտեսումը