«Ես կհեռանայի Բեն Աֆլեքից». Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր անձնական կյանքի մասին

«Ես կհեռանայի Բեն Աֆլեքից». Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր անձնական կյանքի մասին

Բեն Աֆլեքի և Ջենիֆեր Լոպեսի կյանքին հետևում են միլիոնավոր մարդիկ։ Օրերս երգչուհին պատմել է, թե որ դեպքում կբաժանվեր իր սիրելիից։

The View-ին տված հարցազրույցում աստղը խոստովանել է, որ կավարտի ամուսնությունը, եթե երբևէ իմանա, որ Բենը դավաճանել է իրեն իր լավագույն ընկերուհու հետ, ինչպես դա արեց Թոմ Սանդովալը։

«Կարծում եմ, որ ես պարզապես կհեռանայի», – պատասխանել է 53-ամյա Լոպեսը, ապա նաև հավելել, «Ամեն դեպքում, դու կիմանասայն ճշմարտությունը, որը քեզ անհրաժեշտ է»։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին մամուլը սկսեց խոսել Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի մոտալուտ բաժանման մասին։ Ասեկոսեներ էին հայտնվել Գրեմմիում ստեղծված իրավիճակից հետո, պապարացիները նկարահանել էին նրանց փոքրիկ վիճաբանության ժամանակ։