«Բավարիայի» պաշտպան Ալաբան կտեղափոխվի «Ռեալ»

«Բավարիայի» պաշտպան Ալաբան կտեղափոխվի «Ռեալ»

Մյունխենյան «Բավարիայի» պաշտպան Դավիթ Ալաբան կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է «Marca»-ն։

Ըստ հրապարակման, Ալաբան «Ռեալի» հետ քառամյա պայմանագիր է կնքել 11 միլիոն եվրո աշխատավարձով։ Ընթացիկ սեզոնում նա մասնակցել է 13 հանդիպման Գերմանիայի առաջնությունում եւ խփել մեկ գոլ։