Հորս 4 օր է առևանգել են, բայց գործ չի հարուցվել․ դիմում վարչապետին

Հորս 4 օր է առևանգել են, բայց գործ չի հարուցվել․ դիմում վարչապետին

Ֆեյսբուքյան օգտատեր Ինգա Ավագյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Դիմում եմ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Պարոն Փաշինյան հորս առևանգել են, սակայն դեպքից անցել է չորս օր ու մինչև հիմա նույնիսկ քրեական գործ չի հարուցվել առևանգման դեպքով։

Նշեմ, որ կազմակերպիչն Գենան է, ով հանդիսանում է զինծառայող ու ինքը ԱՀ Ոստիկանապետ Լ. ՄՆացականյանի խնամին։

Սույնով խնդրում եմ Ձեզ և ՀՀ բոլոր իրավապահ մարմիններին անմիջապես միջոցներ ձեռնարկել Գենային հայտնաբերելու ու կալանավորելու համար։

Կարծում եմ, Լ.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ իր դիրքն օգտագործում է իր խնամու կողմից կատարված ծանր հանցագործությունը կոծկելու համար»։