Հայաստանում հնարավոր է նորից լեգենդների խաղ անցկացվի

Հայաստանում հնարավոր է նորից լեգենդների խաղ անցկացվի

Նոյեմբերի 29-ին կատալոնական «Բարսելոնայի» ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ «Բարսելոնա» և «Միլան» ֆուտբոլային ակումբները ներկայացրել են «Legends of style» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում ամբողջ 2020թ. ընթացքում աշխարհի տարբեր երկրներում  
կանցկացվեն լեգենդների խաղեր, հանդիպումներ երկրպագուների հետ՝ նվիրված «Բարսայի» և «Միլանի տարեդարձերին»-ին։

Topsport-ը տեղեկացնում է, որ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը նույնպես ներկա է գտնվել «Բարսելոնայի» տարեդարձին նվիրված միջոցառմանը և հնարավոր է,  որ միջոցառումներից մեկը անցկացվի Հայաստանում: