Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր կարող է պատմական ռեկորդ սահմանել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր կարող է պատմական ռեկորդ սահմանել

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր կարող է պատմական ռեկորդ սահմանել:

Չգիտեմ՝ հավաքականում տեղյակ են, թե ոչ, սակայն իմանալը հավելյալ խթան կարող է լինել խաղադաշտում:
Ըստ առկա տվյալների՝ որևէ գործող եվրոպական հավաքականի երբևէ չի հաջողվել Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային 3 հանդիպումներում հաղթել՝ լինելով Ֆիֆայի վարկանիշային աղյուսակի 57-րդից ցածր հորիզոնականում:

Հայաստանն այժմ 99-րդն է:

Սակայն, ամենահետաքրքիրն այն է, որ այդ ռեկորդը պատկանում է հենց այսօրվա մրցակից Ռումինիայի հավաքականին, որը 2012թ.-ին, զբաղեցնելով 57-րդ հորիզինականը, մեկնարկային 3 հաղթանակ է գրանցել»: