Սկանդալ՝ Իրանի և ՌԴ-ի միջև․ Թեհրանը բողոքում է

Սկանդալ՝ Իրանի և ՌԴ-ի միջև․ Թեհրանը բողոքում է

Իրանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն, որտեղ բողոք է արտահայտվել այն պատճառով, որ Մոսկվան միացել է արաբական մի խումբ երկրների հայտարարությանը, որը պաշտպանում է Արաբական Միացյալ Էմիրությունների հավակնությունները Թեհրանի կողմից վերահսկվող երեք կղզիների նկատմամբ։ Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նշենք, որ Մեծ Թոմբ, Փոքր Թումբ և Աբու Մուսա կղզիները գտնվում են Հորմուզի նեղուցից անմիջապես արևմուտք, որը բաժանում է Պարսից ծոցը մնացած օվկիանոսներից: Իրանը դրանք համարում է իր տարածքը։ Նախորդ շաբաթ Մարաքեշում (Մարոկկո) կայացել է ռուս-արաբական համագործակցության ֆորումը։ Համաժողովի վերջնական հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը «աջակցում են խաղաղության բոլոր ջանքերին, ներառյալ Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ և Աբու Մուսա կղզիների հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու նախաձեռնություններն ու ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան»: