Սմարթֆոնների հնդկական շուկան մեծությամբ երկրորդն է աշխարհում

Սմարթֆոնների հնդկական շուկան մեծությամբ երկրորդն է աշխարհում

Սմարթֆոնների հնդկական շուկան համարվում է մեծությամբ երկրորդն աշխարհում, ըստ 2019-ի տվյալների։ Նշենք, որ դեռ տարիներ առաջ չինական շուկան առաջ էր անցել ամերիկյան շուկայից։ Հիմա արդեն ամերիկյան շուկային գերազանցում է հնդկական շուկան։ «Counterpoint Research» կենտրոնի տվյալների համաձայն, անցյալ տարի միայն, Հնդկաստան է ներկրվել 158 միլիոն հեռախոս։ Ընդ որում, հնդկական շուկայում 72 տոկոս տիրապետում են չինական արտադրողները, ինչպիսիք են՝ Xiaomi-ն, Vivo-ն, Realme-ը եւ Oppo-ն։Ամերիկյան Apple-ը Հնդկաստանում սկսեց լայն տարածում ստանալ այն ժամանակ, երբ iPhone XR-ը սկսեց էժանանալ, եւ շուկա մտավ նաեւ iPhone 11-ը։