Որոնք են Ֆրանսիայի նոր կառավարության առաջ դրված խնդիրները, ըստ Էմանուել Մակրոնի

Որոնք են Ֆրանսիայի նոր կառավարության առաջ դրված խնդիրները, ըստ Էմանուել Մակրոնի

Ըստ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ֆրանսիական նոր կառավարության հիմնական խնդիրներն են լինելու՝ վերականգնել երկրի տնտեսությունը եւ զարգացնել սոցիալական պաշտպանվածության համակարգը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը գրել է իր թվիթերյան էջում։

Նա նշել է, որ իր նախագահության սկզբում հայտարարած կուրսը մնում է անփոփոխ, սակայն այսօրվա հրամայականները հաշվի առնելով, պետք է նոր ուղիներով շարժվել առաջ։ «Տնտեսության աշխուժացումը, մեր սոցիալական համակարգի հետագա վերակառուցումը, եւ շրջական միջավայրի պաշտպանությունը, արդարացի հանրապետական կարգի վերականգնումը եւ Եվրոպայի ինքնիշխանության պաշտպանությունը մեր առաջնահերթություններն են առաջիկա ամիսների համար»,- ասված է Մակրոնի գրառման մեջ։

Նշենք, որ հուլիսի երեքից Ֆրանսիան ունի նոր վարչապետ։ Վերջինս Պրադ քաղաքի նախկին քաղաքապետ Ժան Կաստեքսն է։