Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլեւս

Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլեւս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարն է հրապարակել․

  «Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլեւս, նկարվելու տեղ, բայց հին ու նոր ժամանակների գործող սահման

Հ.Գ. Նկարում ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնեւը եւ Գերմանիայի դեմոկրատական հանրապետության ղեկավար Էրիխ Խոնեկերը:

Սա իրական, պատմահան հայտնի լուսանկարի արտապատկեր է՝ Խոնեկերի եւ Բրեժնեւի պաշտոնական հանդիպումից: Բրեժնեւը այսպես էր ողջունում իր ամենահարգելի գործընկերներին:

Լուսանկարը կապ չունի ԼԳԲՏ թեմայի հետ: Թե ԽՍՀՄ-ում, թե ԳԴՀ-ում ԼԳՏԲ լինելը քրեական հանցագործություն էր»,-գրել է նա :