Մարկ-Անդրե Տեր-Շտեգենը կկնքի նոր պայմանագիր «Բարսելոնայի» հետ

Մարկ-Անդրե Տեր-Շտեգենը կկնքի նոր պայմանագիր «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր-Շտեգենը կկնքի նոր պայմանագիր ակումբի հետ։ Այս մասին հայտնել է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ հրապարակման, կողմերը համաձայնեցրել են նոր պայմանագրի պայմանները։ Մարզիկը կմնա թիմի կազմում մինչեւ 2025 թվականը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 28-ամյա գերմանացի դարպասապահով հետաքրքրված են մյունխենյան «Բավարիան» եւ անգլիական «Չելսին»։ Մարկ-Անդրե Տեր-Շտեգենը «Բարսա» է տեղափոխվել 2014-ին։ Տեղափոխության գործարքը արժեցել է 12 միլիոն եվրո։