Օդի աղտոտվածության պատճառով Եվրոպայում մահանում է 400 հազար մարդ

Օդի աղտոտվածության պատճառով Եվրոպայում մահանում է 400 հազար մարդ

Միայն 2016 թվականին օդի աղտոտվածության հետեւանքով Եվրոպայում մահացել է 400 հազար մարդ։ Այս մասին ըստ Reuters լրատվական գործակալության փոխանցման, հայտնել է Շրջակա միջավայրի պաշտպանության Եվրոպական գործակալությունը։ Ըստ վիճակագրության, եվրոպացի ամեն մի քաղաքաբնակը ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցությանը։ Միաժամանակ, սակայն հետազոտության հեղինակները նշել են, որ ներկայումս եվրոպական քաղաքներում նկատվում է օդում եղած վնասակար մասնիկների դանդաղ նվազում։ Նշենք, որ այս տարվա ամռանը Եվրահանձնաժողովն ահազանգել էր Իսպանիայի եւ Բուլղարիայի հետ կապված՝ ֆիքսելով որ այդ երկրներում օդի որակն ամենավատն է։