Ինչ նվիրել սիրելի կնոջը, եթե նա արդեն ունի վերջին մոդելի iPhone, կամ՝ բացարձակ iPhone-ի սիրահար չէ

Ինչ նվիրել սիրելի կնոջը, եթե նա արդեն ունի վերջին մոդելի iPhone, կամ՝ բացարձակ iPhone-ի սիրահար չէ

Ինչ նվիրել սիրելի կնոջը, եթե նա արդեն ունի վերջին մոդելի այֆոն, կամ՝ բացարձակ այֆոնի սիրահար չէ: Ցանկացած տոնից առաջ տղամարդիկ կանգնում են բարդ ընտրության առաջ, ու, եկեք անկեղծ լինենք, բոլոր հնարավոր տարբերակներից ընտրում են ամենավատը: Այնպես որ, մի փոքրիկ ուղեցույցը, եթե անգամ չօգնի, հաստատ չի խանգարի: 

Ամանորյա նվերների ամենատարածված տարբերակը մարմնի կամ դեմքի համար նախատեսված տարատեսակ խնամքի միջոցներն են, եթե դուք որոշել եք սիրելի կնոջը խնամքի միջոցներ նվիրել, ապա դա պիտի լինի շքեղ՝ բոլոր իմաստներով: Շքեղության առաջին ցուցանիշը քսուքի բուրմունքն է, քիմիական տարրերից ստացված հոտերը մի քանի ժամից տհաճ և անտանելի են թվում, իսկ բնական ու նուրբ բուրմունքները չեն հոգնեցնում անգամ երկար կրելու դեպքում: 

Ես խորհուրդ եմ տալիս Jo Malone-ի մարմնի խնամքը, հատկապես ուշադրություն դարձրեք պիոնի բուրմունքով խորը խոնավացնող սերիային, ձմռանը ավելի հագեցած քսուքներ ընտրելուց հաստատ չեք սխալվի: 

Նվերների ցանկում 2-րդ տեղն է զբաղեցնում կենցաղային տեխնիկան: Ավելորդ չի լինի ասել, որ տան համար գնված տեխնիկան կնոջը նվեր համարելը անարդար է և սխալ, այնպես որ, եթե դուք պատրաստվում եք գնել տեխնիկա, այն պիտի լինի բացառապես կնոջ համար, օրինակ՝ մազերի հարդարման հետ կապված ցանկացած բան: Ես խորհուրդ եմ տալիս Dyson Supersonic ֆենը։ Անգամ եթե ձեր կինը ունի ուրիշ նմանատիպ սարք, հավատացեք, այս նվերը նրան կերջանկացնի, դայսոնի պատետանտավորած տեխնոլոգիոն շեշտակի տարբերվում է շուկայում առկա բոլոր նմանակներից: 
Նվերների շարքում 3-րդ և ամենացանկալի հորիզոնականն են զբաղեցնում թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերը, խնդրում եմ չշփոթել էժանագին բիժուտերիայի հետ, չէ՞ որ ձեր սիրելի կինը արժանի է լավագույնին: Եթե դուք պատրաստվում եք ձեր սիրելիին անակնկալ անել, խնդրում եմ՝ մոտեցեք դրան ամենայն լրջությամբ, ուսումնասիրեք ինչ զարդեր է նա կրում, նախընտրում է ոսկեգու՞յն, թե՞ սպիտակ, քարերո՞վ, թե՞ պարզ դիզայնով, այստեղ ձեր ճաշակով գնելը թերևս մեծ սխալ կլինի։ Թուխ մաշկով կնոջ համար, օրինակ, ավելի տեղին են տաք գույները դեղին երանգների մեջ, իսկ սպիտակամաշկ կանանց գույնն ընդգծում են երկնագույն երանգները: 

Ես խորհուրդ եմ տալիս Ti amo հայկական արտադրության զարդերը, հատկապես ուշադրություն դարձրեք գունավոր քարերով սերիային, այստեղ ցանկացած գեղեցկուհու համար հարմար զարդ կգտնվի անկասկած: 

Նվերների ցանկում 4-րդ տեղում ավելի քիչ հանդիպող, բայց դրանից ոչ պակաս ցանկալին կոսմետոլոգիական պրոցեդուրաներն են, հասկանալի է, որ տղամարդիկ չեն պատկերացնում ինչ խնամքի միջոց պետք է գնել սիրելի կնոջ համար, բայց մենք ապրում ենք 21-րդ դարում ու արդեն վաղուց բոլոր սրահները տրամադրում են նվեր քարտեր, որոնք գնելով՝ դուք հնարավորություն կտաք ձեր սիրելիին ընտրել այն ծառայությունը, որն իրեն անհրաժեշտ է, այնպես որ ձեզ մնում է միայն իմանալ, թե որ գեղեցկության սրահից է օգտվում ձեր սիրելին և գնել այդ քարտը։ Ես խորհուրդ կտամ լինել մաքսիմալ առատաձեռն, հավատացեք՝ խնամված կինը լավագույն ներդրումն է: 

5-րդ տեղում ժամանցն է, սիրելի երգչի համերգի 2 տոմսը, կամ փոքրիկ ճամփորդությունը անմոռանալի հիշողություններ կթողնեն ձեր և ձեր սիրելի կնոջ կյանքում, այս դեպքում ինչպես և զարդերի ընտրության մեջ, գլխավոր կանոնը տնային աշխատանք կատարելն է: Ուսումնասիրեք ձեր սիրելիի երգացանկը, ուշադրություն դարձրեք, թե որ երկրի խոհանոցը կամ մշակույթն է նա սիրում, վստահաբար նա ձեզ բազմաթիվ ակնարկներով կհուշի, ձեզ մնում է միայն ուշադիր լսել:

Եվ վերջում, սիրելի տղամարդիկ, ահա այն նվերների ցանկը, որ հաստատ չարժե գնել. Օծանելիք․ քանի որ շատ դժվար է գուշակել ինչ դուր կգա, եթե հաստատ չգիտեք, իսկ եղած բուրմունքից ևս մեկ հատ գնելը խելամիտ չէ: 

Շալեր, շարֆեր և նմանատիպ աքսեսուարներ․ եթե ձեր սիրելի կինը դեռ թոշակի չի անցել, այս նվերը նրան չի ուրախացնի: 

Կենցաղային իրեր, թավա կամ կաթսա նվիրելն անգամ ամենաաշխատասեր տնային տնտեսուհու համար վիրավորական է, նվիրում եք նրան, իսկ օգտվում են ընտանիքի մյուս անդամները: 

Կոսմետիկա․ եթե ձեզ նախապես հստակ չեն ասել ինչ է անհրաժեշտ, ճիշտ ընտրությունը գրեթե անհնար է: Նվեր գնելը պատասխանատու և դժվար աշխատանք է, բայց մանրակրկիտ և խելամիտ ընտրությունը ցույց է տալիս, թե դուք ինչքան եք սիրում ձեր երկրորդ կեսին և ինչքան լավ եք ճանաչում նրան։
Այնպես որ ձեզ հաճելի գնումներ և ուրախ Ամանոր: