Ելենա Բորիսենկոն՝ Լուսինե Կիրակոսյանի ծննդյան տարեդարձին

Ելենա Բորիսենկոն՝ Լուսինե Կիրակոսյանի ծննդյան տարեդարձին

Լուսինե Կիրակոսյանն ու Ելենա Բորիսենկոն մտերիմ ընկերուհիներ են: Նրանք շատ տարիներ առաջ միասին հանդես էին գալիս հայկական առաջին հեռուստասերիալում, որը կոչվում էր՝ «Վերվարածներն ընտանիքում»:

Դեկտեմբերի 4-ին դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի ծննդյան տարեդարձն էր, որին ներկա էր նաև դերասանուհի Ելենա Բորիսենկոն, որը սերիալում մարմնավորում էր Կարինայի կերպարը: Այս տարիների ընթացքում Ելենայի և Լուսինեի ընկերությունը մնացել է նույնքան ջերմ ու հավատարիմ: Նրանք միասին լուսանկար են հրապարակել: