2020-ին մենք կարող և ունակ էինք հաղթել, բայց պարտվեցինք. Ալեն Ղևոնդյան

2020-ին մենք կարող և ունակ էինք հաղթել, բայց պարտվեցինք. Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ կարճ։ 90-ականներին մենք ռազմագիտության բոլոր կանոններով պիտի պարտվեինք, բայց հաղթեցինք։

2020-ին մենք կարող և ունակ էինք հաղթել, բայց պարտվեցինք մեկ հիմնական պատճառով` պարտությունը և, անգամ քաոսն էր պլանավորած։ Պլանավորած 2008 թ.֊ից Ազատության հրապարակի միտինգից մինչև 2018-ի իշխանության հանձնում։

Այդ ամենի պատասխանը կստանանք, երբ էլ լինի։ Կստանամ ես ու իմ հետ մի ձիգ թիմ, որին դուք դեռ ծանոթ չեք։

Մի բան էլ` սա չխառնեք ԵՊՀ-ում տեղի ունեցողների հետ, քաղաքական և անհատական առումով ես անկախ ու խիստ ինքնիշխան եմ։ Սա հատուկ հետաքրքրասեր իշխանական բանագնացների համար»: