Աննա Հակոբյանը ջնջեց գրառումը՝ բանակի վերաբերյալ հարցերից հետո

Աննա Հակոբյանը ջնջեց գրառումը՝ բանակի վերաբերյալ հարցերից հետո

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը քիչ առաջ գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, թե այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։

Գրառմանն արձագանքել էին տարբեր քաղաքացիներ, որոնք հարց էին բարձրացրել վերջերս բանակում տեղի ունեցած մահերի վերաբերյալ։

Մասնավորապես գրել էին, որ պետք է հնչեցնել տագնապի ազդանշան՝ բանակում կատարվող դեպքերի վերաբերյալ։

Մեկ այլ օգտատեր էլ գրել էր, որ պետք է այս սպանդին վերջ դրվի։

Քիչ ավելի ուշ Աննա Հակոբյանը հեռացրեց գրառումը։

Հ․Գ․  նյութի հրապարակումից հետո Աննա Հակոբյանի խոսնակը գրառում կատարեց՝ նշելով, որ Հակոբյանը գրառումը չի ջնջել։ Մինչդեռ մենք նկատել էինք, որ գրառումը տեղադրվեց, ապա մեկնաբանություններից հետո անհետացավ։