Կիևում պատասխանել են Պուտինի մեղադրանքներին

Կիևում պատասխանել են Պուտինի մեղադրանքներին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն արձագանքել է Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, որով ՌԴ նախագահը Ուկրաինային մեղադրել է բանակցությունների սեղանի շուրջ նստելու ցանկության բացակայության մեջ և ասել, որ Ռուսաստանի գործողությունները թելադրված են ռուս ժողովրդին պաշտպանելու ցանկությամբ։ 

Կրեմլի ղեկավարը նաև վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է «բանակցել այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ որոշ ընդունելի հանգուցակետերի շուրջ»։

«Պուտինը պետք է վերադառնա իրականություն․ 

1. Ռուսաստանը միանձնյա հարձակվել է Ուկրաինայի վրա և սպանում է (նրա) քաղաքացիներին։ Այլ «երկրներ, շարժառիթներ, աշխարհաքաղաքականություն» չկան։ 

2. Ռուսաստանը չի ցանկանում բանակցություններ, այլ փորձում է խուսափել պատասխանատվությունից. Սա ակնհայտ է, ուստի մենք շարժվում ենք դեպի տրիբունալ»,-ընդգծել է Պոդոլյակը։