Դուգլաս Կոստան մտադիր է ավարտել կարիերան

Դուգլաս Կոստան մտադիր է ավարտել կարիերան

Բրազիլացի կիսապաշտպան, իտալական «Յուվենտուսի» մարզիկ Դուգլաս Կոստան խոստովանել է, որ մտադիր է ավարտել կարիերան, ստացած վնասվածքների պատճառով։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Կոստան հանդես է գալիս իտալական ակումբում 2017-ի ամառվանից։ Այս ընթացքում նա ինը անգամ վնասվածքների պատճառով թիմի կազմում չի եղել։

Ընդհանուր առմամբ 300 օր բաց է թողել, քանի որ անցել է բուժվերականգնողական թերապիա։ «Լինում են պահեր, երբ մտածում եմ այն մասին, թե կկարողանամ արդյոք էլի խաղալ նախկինի նման։ Ես դուրս եմ գալիս դաշտ եւ ամեն անգամ վնասվածքներ ստանում, իսկ հետո նայում եմ ֆուտբոլ հեռուստատեսությամբ եւ մտածում, որ ֆուտբոլն իմ կիրքն է, որն ինձ հաճույք է պատճառում կյանքում։ Ես ունեմ պոտենցիալ, սակայն մշտական վնասվածքները խանգարում են ինձ հասնել արդյունքի»,- ասել է 29-ամյա Կոստան։