Կառավարությունը կոչ է անում ապրիլի 23-ին մարել լույսերը և հայացքները հառել դեպի համալիր

Կառավարությունը կոչ է անում ապրիլի 23-ին մարել լույսերը և հայացքները հառել դեպի համալիր

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունից րոպեներ անց, Զոհրաբ Մնացականյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, Էդուարդ Աղաջանյանի, Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի մասնակցությամբ հանդես եկավ ասուլիսով, որը վերնագրված էր  «Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները` արտակարգ դրության պայմաններում»։

Դատելով կառավարության անդամների այլայլված դեմքերից, վիճակն իսկապես արտառոց է։
Նախքան ասուլիսը գերեզմանային լռություն էր տիրում։ Նախքան պարզ երկնքում պայթած այս թեմային անդրադառնալը, Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ նկառավարությունը Ապրիլի 24-ին ընդառաջ , կազմակերպչական մասով մի շարք որոշումներ է կայացրել։ Միջոցառումները կսկսեն ապրիլի 29-ին, ժամը 21․00-ին, կլինեն եկեղացական զանգերի ղողանջներ, որոնց ներքո պետք է մարեն մարզկենտրոնների և Երևանի փողոցների լույսերը, որից հետո կառավարությունը կոչ է անում՝ մարել բնակարանների լույսերը և հայացքները հառել դեպի համալիր՝ Ծիծեռնակաբերդ։ Կամ դիտել Հանրայինի ուղիղի եթերը և պատուհաններից հեռախոսի վառած լույսերով խորհրդանշել ներկայությունը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ 

«Լուսավառ հոգի» խորհրդանշական ակցիան տեղի կունենա Ծիծեռնակաբերդում՝ Կամո Սեյրանյանի ու Լիաննա Ալեքսանյանի «Արի իմ սոխակ» -ի կատարմամբ։ Ապրիլի 24-ին, ժամը 8․00 -ից սկսած քաղաքացիները կարող են կարճ հաղորդագրություն ուղեարկել 1915 կարճ համարին Հայաստանինց, իսկ արտերկրից՝ 0037433191500 հեռախոսահամարին՝ իրենց անվամբ հաստատելու իրենց  հեռակա մանսակցությունը օրվա խորհրդին։ Հաղորդակցությանը մասնակցած քաղաքացիներ անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին։

Ժամը 10․00-ից մեկնարկում են վարչապետի, Ամենայն հայոց կաթողիկոսի, ԱԺ նախագահի, ու ՀՀ նախագահի այցերը Ծիծեռնակաբերդ։ Խոնարհումի արարողությունն ուղեկցվելու է հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ։

Ապրիլի 24-ին քաղաքացիների համար մուտքը փակ է լինելու՝ անվտանգային նկատառումներից ելնելով։

Մանրամասները՝ հաջորդիվ։