Եֆրեմովի ընտանիքը պատրաստվում է դատի տալ Փաշաեւին

Եֆրեմովի ընտանիքը պատրաստվում է դատի տալ Փաշաեւին

Արտիստ Միխայիլ Եֆրեմովի ընտանիքը պատրաստվում է դատի տալ նախկին փաստաբան Էլման Փաշաեւին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Եֆրեմովի ընտանիքն առաջիկայում ամենայն հավանականությամբ իրավապահներին հայտարարություն կներկայացնի ընդդեմ նախկին փաստաբանի, խնդրելով ստուգել Փաշաեւի խարդախությունները եւ նաեւ պարզել, թե ինչպես է դատավճռի հրապարակման նախորդող օրը Փաշաեւի եւ Եֆրեմովի խոսակցության տեսանյութը հայտնվել համացանցում։

Հիշեցնենք, որ Եֆրեմովը դատապարտվել էր ութ տարվա բանտարկության՝ Մոսկվայի կենտրոնում մահվան ելքով ավտովթար հեղինակելու համար։