Դիոգու Ժոտան կարիերան կշարունակի «Լիվերպուլում»

Դիոգու Ժոտան կարիերան կշարունակի «Լիվերպուլում»

«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Դիոգու Ժոտան իր կարիերան ամենայն հավանականությամբ կշարունակի «Լիվերպուլում»։ 23-ամյա պորտուգալացի մարզիկը արդեն ստորագրել է հնգամյա պայմանագիր նոր ակումբի հետ։ Ժոտայի համար «Լիվերպուլը» կվճարի 41 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Այս մասին հայտնում է Daily Mail –ի լրագրող Դոմինիկ Քինգը։ «Վուլվերհեմփթոնն» էլ ձեռք կբերի «Լիվերպուլի» մարզիկ, պաշտպան Կի-Յան Հուվերին։ 18-ամյա նիդերլանդացի մարզիկի համար կվճարի 13,5 միլիոն ֆունտ։