Նիդերլանդների ռազմական թանգարաններից գողացվում են նացիստական հուշառարկաներ

Նիդերլանդների ռազմական թանգարաններից գողացվում են նացիստական հուշառարկաներ

Նացիստական հուշառարկաների իսկական որս է սկսվել՝ գողությունների ալիք Նիդերլանդների ռազմական թանգարաններում, որոնցից անհայտ անձինք գողացել են Գերմանիայի նացիստական ժամանակահատվածին առնչվող բազմաթիվ հազվագյուտ թանկարժեք ցուցանմուշներ։ Գողությունները կատարվել են Բրաբանտի հյուսիսում՝ Օսենդրեխտեի և Լիմբուրգի Բեքեի թանգարաններից։
Ինչպես հաղորդում է բրիտանական «The Guardian»-ը՝ սրանից հետո ողջ երկրով մեկ ռազմական թանգարաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իսկ շատ թանկարժեք ցուցանմուշները տեղափոխվել են առավել անվտանգ վայրեր։ Թանգարանների սեփականատերը ունեն մտավախություն, որ գողություններն արվել են հարուստ կոլեկցիոների պատվերով և կարող են շարունակվել։

Լուն օն Զանդի 1940-1945թթ․ ռազմական թանգարանը ցուցադրությունից հանել են Ադոլֆ Հիտլերի ու SS - առաջնորդ Հենրիխ Հիմլերի անձնական սպասքի պատառաքաղները. «Երեկ հավաքել եմ Հիտլերյուգենի անձնական իրերը, ինչպես նաև SS-ականների համազգեստը»,-հայտնել է թանգարանի սեփականատերը։
Առնեմի ռազմական թանգարանում տեղադրվել են տրանսպորտային մեծ միջոցների արգելքը սահմանակափող «բլոկպոստեր»։

Օվերլոնի թանգարանից էլ հայտնել են, որ վերադարձվում են  նացիստական ժամանակաշրջանի երկու հազգագյուտ գրքեր, այս թվում՝ «Մեռյալների գիրքն Օսվենցիմում», որը թանգարանը  վարձակալել էր  Ամստերդամի ռազմական փաստաղթավորման ինստիտուտից։
Ինչպես հաղորդել է բրիտանական պարբերականը՝  Օսենդրեխտեից գողացվել են մի քանի հարյուր հազար եվրո արժողությամբ ցուցանմուշներ․ СС-ականի համազգեստ, պարաշյուտներ և հրազեն՝ այդ թվու,՝ գերմանացի դեսանտայինների 50 հազար եվրո արժողությամբ հրացաններ։
 Գողոնի շարքում են նաև դաշույններ, հեռադիտակ և այլն։ Թանգարաններից մեկում  գողերը ցուցանմուշները տարել են՝ կտրել-հանելով ապակյա ցուցափեղկերը . «Տարել են այն իրերը, որոնք հնարավոր է վաճառել միջազգային շուկաներում», - հաղորդել է թանգարանի աշխատակիցը։
Բեքի թանգարանից գողացվել են 1․5 միլիոն եվրոյի արժողությամբ ցուցանմուշներ՝ 6 րոպեի ընթացքում 6 մարդու կողմից։