Ադրբեջանցի գեներալի սպանությունը հաստատվեց

Ադրբեջանցի գեներալի սպանությունը հաստատվեց

Այսօր ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը: Հրապարակումից քիչ անց հեռացրել էր գրառումը:

Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը գրեց՝ «գեներալը հաստատվեց»։ Ամենայն հավանականությամբ, նա նկատի ունի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին։

Նշենք, որ որոշ տեղեկություններով՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն է, իսկ Իլգար Միրզեևը նույն կորպուսի հրետանու պետը:

Հ․Գ․ Պաշտոնական Բաքուն հաստատեց, որ Ադրբեջանի զինված ուժերը գեներալի կորուստ ունի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պաշտպանության փոխնախարար Քերիմ Վալիեւը, Թովուզում տված մամուլի ասուլիսի ժամանակ։ Խոսքը գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի մասին է։