Հակահայը չի նահանջում

Հակահայը չի նահանջում

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օր՝ հաշիվս կորցրել եմ
Հակահայը չի նահանջում

ՀՀ քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 250-ապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Հ. գ. Թուրքիայի դրոշը վառելու պատճառով ցնցումների մեջ ընկած եւ քրեական պատասխանատվություն պահանջող արդարամիտնե’ր, որտե՞ղ եք»։