Չակտիվացված SIM-քարտերը ավտոմատ կկասեցվեն

Չակտիվացված SIM-քարտերը ավտոմատ կկասեցվեն

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2022թ. ապրիլի 13-ից սկսած՝ ավտոմատ կդադարեցվի բաժանորդների կողմից նախկինում ձեռքբերված եւ երբեւէ չօգտագործված այն SIM-քարտերի բաժանորդագ- րությունը, որոնք չեն ակտիվացվել ձեռքբերման պահից սկսած 12 ամսվա ընթացքում: Դադարեցումը տեղի կունենա SIM-քարտի ձեռքբերման պահից սկսած 12-րդ ամիսը լրանալուց հետո: Նշված SIM-քարտերը Ընկերության սահմանած ընթացակարգով կարող են դրվել վաճառքի:

Վիվա-ՄՏՍ («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ)