ՀՀ-ում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում, քուչեքո՞ւմ. Փաշինյան

ՀՀ-ում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում, քուչեքո՞ւմ. Փաշինյան

«Էս ամբողջ պատմությունը նրա մասին ա, որ ծնողներին կոչ ենք անում ու ուզում ենք համակարգ ստեղծել, որ իրազեկված լինեն, ուշադիր լինեն, հաղորդակացություն ունենան երեխաների հետ, որպեսզի եթե սեռական ոտնձգություններ լինեն, նախ երեխաները ճանաչեն դեպքերը, երկրորդ՝ ասեն էդ մասին ծնողներին։ Սեռական բռնության դեպքերի հսկայական մասը վերաբերում է երեխաներին նկատմամբ ոտնձգությանը․․․ Երեխաները շատ դեպքերում չգիտեմ էլ՝ էն, ինչ կատարվում ա իրանց հետ, նորմալ ա՞, թե՞ չէ, պտի ասե՞ն էդ մասին, թե չէ՞»,- հրավիրած օնլայն ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» աղմուկ հանած կոնվենցիային։ Թեմայի վերաբերյալ Փաշինյանը նաև նշեց.«Ովքեր ասում են՝ սեռական դաստիարակություն պետք ա չլինի, հարց եմ տալիս, իսկ ՀՀ-ում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում՝ քուչեքո՞ւմ, կողքից լսելո՞վ»։