Սլովենիայում հայտարարել են կորոնավիրուսային համաճարակի ավարտի մասին

Սլովենիայում հայտարարել են կորոնավիրուսային համաճարակի ավարտի մասին

Սլովենիայի կառավարությունը տեղի ունեցած հեռախոսային նիստի ընթացքում հայտարարել է, որ Սլովենիայում կորոնավիրուսային համաճարակն հայտարարվում է ավարտված։ Արձանագրվել է, որ ինֆեկցիայի տարածումը Սլովենիայում էականորեն նվազել է։ Հիշեցնենք, որ Սլովենիան կորոնավիրուսային համաճարակ հայտարարել էր մարտի 12-ին։ Իրականացվել է ավելի քան 66 հազար թեստավորում, հայտնաբերվել 1465 վարակման դեպք։ Մահացության ընդհանուր թիվն 103 է։