Երկիր մոլորակին է մոտենում վտանգավոր երկնաքար

Երկիր մոլորակին է մոտենում վտանգավոր երկնաքար

Երկիր մոլորակին մոտենում է 163348 (2002 NN4) երկնաքարը, որը պոտենցիալ կերպով վտանգավոր է մեր մոլորակի համար։ Այն ունի 250-570 մ չափսեր։ Հունիսի յոթին այն կմոտենա Երկրին։ Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ն։ Երկիր մոլորակից ամենափոքր հեռավորության վրա երկնաքարը կգտնվում հունիսի վեցին, Մոսկվայի ժամանակով 06,20-ին։ Այս անգամ գիտնականները չեն կանխատեսում, որ այն կարող է բախվել մեր մոլորակի հետ։ Վերջինիս շարժման ուղղությունը հատվում է մեր մոլորակի ուղեծրի հետ, ինչով էլ այն համարվում է պոտենցիալ վտանգավոր մեր մոլորակի համար։