Պարետի ու Արսեն Թորոսյանի մոտ «պիստալետ կա՞ր»․․․

Պարետի ու Արսեն Թորոսյանի մոտ «պիստալետ կա՞ր»․․․

Կորոնավիրուսի վարակակիրներին բոլորս էլ տեսել ենք, թե ինչպես են մոտենում։ Բուժքույրերը կամ բժիշկները «երկհարկանի շուշաբանդը դրած, ցելոֆանապատված» ու պաշտպանական բոլոր միջոցներով զրահապատված։ Մնում է միայն «պիստալետը» դնեն ձեռքներին ու ասեն՝ հարկ եղած դեպքում կորոնավիրուսին կկրակեք։ Վախ ու զարհուրանք է առաջացնում նման հիվանդների մոտեցման ձևը։ Այդքան զրահապատված, էլի մեծ թվով բուժքույրեր ու բժիշկներ վարակվել ու վարակվում են։

Հիմա հայտարարում եք , թե Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը կորոնավիրուսով վարակված են, մենք արդեն պատկերացնում ենք լուրջ մեկուսացում։ Վարակակիր են, կապ չունի ախտանիշ ունեն, թե չունեն։ Մի քանի ժամ հետո տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պարետի ու առողջապահության նախարարի հետ ճեպազրույց է տալիս։ Սովորական դիմակներով։ Պարետն ու նախարարը ձեռնոց չեն կրում, չնայած մեզ հորդորում են, որ ձեռնոցը պարտադիր է։ Որ խոսքը իրենց է վերաբերվում, հազար ու մի պատճառաբանություն են բերում, թե տվյալ պարագայում  ձեռնոց, դիմակ պետք չի, բայց որ մեզ է վերաբերվում, հազար պատճառաբանությամբ համոզում են , որ պետք է։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ որևէ մեկդ համարձակություն կունենայի՞ք վարակակրի հետ շփվել մի սովորական դիմակով։ Նորից եմ կրկնում, խնդրում եմ հիշեք, թե ինչպես են բժիշկները, պաշտոնյաները վարակակրի մոտ մտնում։ Զրահապատված՝  մի «պիստալետն է պակասում», այդքանից հետո վարակվում են։ Պարետն ու Արսեն Թորոսյանը հերո՞ս են, թե նրանց մոտ «պիստալետ կա՞ր», որ «անսիպտոմ» կորոնավիրուսին «գյուլլեին»․․․

Ախր մի բան որ անում եք, բանի նման արեք, որ խոսակցություն չբերեք ձեզ վրա, ծիծաղի թեման է վրադիր․․․