Գեղամ Նազարյանն առաջարկում է կառավարական ամառանոցները հանձնել պետության պաշտպաններին

Գեղամ Նազարյանն առաջարկում է կառավարական ամառանոցները հանձնել պետության պաշտպաններին

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը այսօր հրավիրված ասուլիսին նշեց՝ այսօր Երևանի տարածքում կա մի գեղեցիկ անկյուն՝ 9 առանձնատնով, սպասարկող կառույցներով, որը պետք է տրամադրվի զոհված ու վիրավոր զինվորների կարիքների համար միջազգային բժշկական կենտրոնի ստեղծման համար։

«Որտեղ այսօր պատսպարվե՞լ են, թե՞ ժողովրդից թաքնվել են 9 ընտանիք, որոնք անցանկալի անձինք են մեր պետության համար։ Անկախ նրանից, թե երբ տեղի կունենա իշխանափոխությունը, այսօ՞ր, թե՞ վաղը, բայց մինչ այդ մենք բոլորս պետք է պահանջենք, որ այս ընտանիքները հավաքեն իրենց իրերը և դուրս գան այդտեղից, որի վրա հարկատուների հաշվին տարեկան ծախսվում է միլիարդից ավելի գումար՝ պահպանության և այլ ծախսերի։ Նորոգումը դրա մեջ չի մտնում։ Հիմա՝ հարց․ մեր պետությունն այդ փորձությունն անցնելուց հետո ինչու՞ պետք է այդ հրաշք տարածքը տրամադրի այդ 2 ընտանիքին, որոնց ղեկավարների մտածված գործողությունների՞, թե տգիտոթյան հետևանքով ունեցանք ահռելի մարդկային կորուստներ, ահռելի տարածքների կորուստներ»։

Գեղամ Նազարյանը զինված զինծառայողների ընտանիքի անունից բոլորին, այդ թվում՝ այդ 2 ընտանիքին, կոչ է անում արագ հավաքել իրերը և հեռանալ։

Նազարյանն առաջարկում է այն վերածել բժշկական միջազգային կենտրոնի, որտեղ պետք է բուժում ստանան, պրոթեզավորվեն ու վերականգնողական փուլ անցնեն արցախյան պատերազմի զինվորներն ու կամավորները։ Այսինքն՝ պետական առանձնատները՝ պետական պաշտպաններին։
Առաջարկը քննարկվել է զոհված զինվորների ծնողների, նաև Կարին Տոնոյանի ու Դավիթ Ամալյանի հետ, որոնք միանշանակ աջակցում են։