Որոնք են Netflix-ի ամենահայտնի սերիալները, ըստ Forbes-ի

Որոնք են Netflix-ի ամենահայտնի սերիալները, ըստ Forbes-ի

Forbes հանդեսը կազմել է Netflix-ով մատուցվող ամենից հայտնի սերիալների վարկանիշային տասնյակը։ Ամենից հայտնին, ըստ այդմ, «Չբացահայտված գաղտնիքներն» են։ Այն դեդեկտիվ-քրեական սերիալ է, եւ պատմում է չբացահայտված հանցագործությունների մասին։

Հեռուստատեսային տարբերակը հեռարձակվել է 1987-2010 թթ, սակայն Netflix-ը որոշել է կրկին այն շարունակել։ Երկրորդ տեղում «Պոլը լավա է» ռեալիթին է, իսկ եռյակը եզրափակում է «Անիծյալը»։ Տասնյակում են նաեւ Մայքլ Ջորդանի մասին պատմող «Վերջին պարը», Զաք Էֆրոնի ճամփորդական սերիալը, «Գաղտնի միաբանությունը», «Զինվոր վանականուհին», «Անամոթները» եւ այլն։