«Յուվենտուսը» պատրաստ է փոխանակել Դիբալային Պոգբայի հետ

«Յուվենտուսը» պատրաստ է փոխանակել Դիբալային Պոգբայի հետ

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ըստ Tuttosport-ի փոխանցման, արգենտինացի մարզիկին հնարավոր է առաջարկեն անգլիական ակումբին՝ Պոլ Պոգբայի հետ փոխանակելու համար, ով արդեն իսկ թուրինյան ակումբում հանդես գալու փորձառություն ունի։ Անցյալ ամառ Դիբալան հրաժարվեց տեղափոխվել անգլիական «Տոտենհեմ», սակայն հիմա կարող է նաեւ այս առաջարկը մերժել, քանի որ դարձել է «Ա Սերիայի» լավագույն մարզիկ։ Լրագրող Նիկոլո Սկիրան կարծում է, որ մարզիկը, ով արդեն 26 տարեկան է, ցանկանում է մնալ «Յուվենտուսում»։ Նրա ներկայացուցիչները աշխատում են գործող պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ։ Նա ցանկանում է տարեկան վաստակել 15 միլիոն եվրո, սակայն նրան առաջարկում են 10 միլիոն եվրո։