Պուտինը ՀԱՊԿ-ին՝ պատմական ճշմարտության պահպանման համերաշխության կոչ է արել

Պուտինը ՀԱՊԿ-ին՝ պատմական ճշմարտության պահպանման համերաշխության կոչ է արել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Խորհրդի նիստում ՀԱՊԿ կազմակերպության անդամներին պատմական ճշմարտության պահպանման համերաշխության կոչ է արել։ Խոսքը հատկապես Մեծ Հայրենական պատերազմի մասին է, որի պատմական դերն ու նշանակությունը փորձ է արվում նսեմացվել կամ վերախմբագրվել որոշ ուժերի կողմից։

Նա նաեւ կոչ է արել հզոր ուղերձ հղել աշխարհին առ այն, որ վճռական են կայունությունն ու խաղաղությունը աշխարհում պահպանելու հարցում։ Պուտինը ընդգծել է, որ հետագայում եւս պետք է գործել համերաշխորեն։