Սարսափելի դատաստան է գալու մեր ազգին․ ոչ թե Փաշինյանի իշխանության, այլ մեր վրա

Սարսափելի դատաստան է գալու մեր ազգին․ ոչ թե Փաշինյանի իշխանության, այլ մեր վրա

Գործը սարքած է, եթե նայում եք երկու վկաների ցուցմունքները՝ նույն բառերով գրված ցուցմունք է: Գործը կարել են վերևից, գտել են երկու ցուցմունք տվող, իրենք էլ ցուցմունք են տալիս։ Եթե սա իրավական պետություն լինի, այս գործը մեղադրական ակտ ներկայացնողին պետք է դատեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ովը մեղադրվում է բռնության կոչեր հնչեցնելու մեջ:

«Էս ուր է տարել այս պետությունը, ուր է հասցրել պետությունը Փաշինյանը:Եթե մեզ հետ են այսպես վարվում, ժողովրդին տանելու են, վարի տան, համակարգի սարսափելի դեգրադացիա է, մի քննիչ գրում է տալիս ձեռքները, ասում՝ դե գնացեք: Այսօրվանից մտածեք, որովհետև սարսափելի օրը գալու է, հավաքեք ձեր իրերը, ձեր երեխաներին, գնացեք այս երկրից, կամ էլ պայքարեք ձեր երկրի համար։ Սարսափելի դատաստան է գալու մեր ազգին, ոչ թե Փաշինյանի իշխանության, այլ մեր վրա, ձեր վրա, որովհետև մենք չենք պայքարում»,- ասել է նա: